«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի բժիշկները ակտիվ մասնակցություն են ունեցել ՀՀ ԱՆ Վ.Ա.Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի կազմակերպած «Հայկական ուռուցքաբանական 3-րդ կոնգրեսին»: «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ի բժիշկներից 4-ը հանդես են եկել զեկուցումներով: Նրանք են՝
Կրծքագեղձի վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, ուռուցքաբան-վիրաբույժ Արմեն Քոչարյան-«Կրծքագեղձի քաղցկեղի վիրահատական բուժման ժամանակակից մեթոդները. սեփական փորձը» ,
Ընդհանուր վիրաբուժության բաժանմունքի վարիչ, ընդհանուր վիրաբույժ, ԵՊԲՀ վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր, բ․գ․դ. Սուրեն Ստեփանյան- «Ստամոքսի քաղցկեղի բուժման արդյունքները. մեր փորձը»
էնդոսկոպիայի ծառայության ղեկավար, բժիշկ-էնդոսկոպիստ Կարեն Մանուկյան- «Երրորդ տարածության էնդոսկոպիայի դերը աղեստամոքսային տրակտի օնկոլոգիայում»
Ընդհանուր վիրաբույժ Անդրանիկ Ալեքսանյան-«Կոլոռեկտալ քաղցկեղի բուժման արդյունքները․ մեր փորձը»
Կոնգրեսի ընթացքում ուռուցքաբանության ոլորտի մասնագետները հանդես են եկել զեկույցներով, հարցուպատասխանների միջոցով քննարկել քաղցկեղի դեմ պայքարի քաղաքականության ու ռազմավարության, քաղցկեղի կանխարգելման, վաղ ախտորոշման, բուժման նոր մեթոդների և մոտեցումներին վերաբերող հարցեր: Մեր բժիշկները արդյունավետ են համարում կոնգրեսին մասնակցությունը գիտելիքների, փորձի փոխանակման, բուժման նոր մեթոդների ներկայացման առումով:
Նշենք, որ «Հայկական ուռուցքաբանական 3-րդ կոնգրեսին» մասնակցել են 300-ից ավելի պատվիրակներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Եվրոպայից և Իրանից, ներկայացվել է քաղցկեղի բուժման և կանխարգելման, գիտական հետազոտություններին ու առաջատար ժողովածուներում տպագրության հարցերին նվիրված մոտ 50 զեկույց, փորձի փոխանակում և խնդիրների շուրջ ակտիվ քննարկումներ են ծավալվել, ինչպես նաեւ Կոնգրեսի մասնակիցները online կապով հետևել են 2 ծավալուն վիրահատությունների՝ արտերկրի գործընկերների մասնակցությամբ (Վադիմ Պիշչիկ (Սանկտ Պետերբուրգ) և Արմեն Խանոյան (ՈւԱԿ), Վահան Բոխյան (Մոսկվա) և Ավետիք Պետրոսյան (ՈւԱԿ):
.png)